Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Range Rover (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) և VAZ մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է։