Երգչուհի Իրինա Հարությունյանի վերջին շրջանում ունեցած ակտիվության մասին բազմիցս են խոսել՝ Իրինան գրեթե ամեն ամիս հանդես է գալիս նոր երգով ու տեսահոլովակներով, ինչը հայկական շոու բիզնեսի համար բավականին մեծ վերելք է:
Այսօր երգարվեստում տեսահոլովակների թողարկումը կարծես թե նվազել է, քանի որ շատերը նշում են, որ ֆինանսական մասը չի արդարացնում:
Հետևելով երգչուհու ինստագրամյան սթորի հատվածին նկատեցինք, որ երգչուհին նշել է, որ նորություն է սպասվում, սակայն չակերտները չի բացել:
Թե ինչ նորության մասին է խոսքը, կարծում եմ գուշակելը բարդ չէ, սակայն մենք նույնպես համբերատար կսպասենք ու կհետևենք երգչուհու սոցիալական հարթակներին: