Երգիչ Արման Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում առավել հաճախ է սկսել սթորիներ հրապարակել: Դրանք հրապարակումներ են աշխատանքից, ընկերների և մտերիմների մասնակցությամբ: Հերթական հրապարակման մեջ երգիչը ցույց է տվել դուստրերին, ովքեր բավականին մեծացել են:
Նշենք, որ վերջերս էլ Արման Հովհաննիսյանի կրտսեր դստեր ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով հայրիկը դստեր մասնակցությամբ հրապարակում էր արել ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, իմ շքեղ աղջիկ»,- հրապարակմանը կից գրել էր երգիչը`ցույց տալով դստեր ծաղիկներն ու տոնական տորթը:
Նշենք, որ Արմանն իր ընտանիքով վերջին տարիներին հաճախ էր գտնվում ԱՄՆ-ում: Կային խոսակցություններ, որ երգիչն արտագաղթել է և նրան դժվար կլինի այլևս տեսնել հայրենիքում:
Սակայն ինչպես մի շարք միջոցառումներ են փաստում`Արմանը ժամանակ առ ժամանակ ներկայանում է ու երգում հայրենիքում: