Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ մենք հիմա հայտարարություն ենք չէ՞ տվել ավտոբուսների վարորդներ ընդունելու, որովհետև ունենք նոր 171 ավտոբուս:
Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2, տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է»:
Ավինյանը դիմեց երևանցիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: