Երգիչ Էրիկ Կարապետյանն ու Սվետլանա Իշխանյանը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը:
Այսօր նրանց ընտանիքում տոն է: Զույգի փոքրիկը`Սալոմեն, դարձավ 1 տարեկան:
Մեկ տարի շարունակ զույգը ցույց չտվեց դստեր դեմքը, և միայն այսօր երգչի կինը հրապարակել է փոքրիկ Սալոմեի 1 ամյակի առթիվ իրականացրած ֆոտոշարքը:
Լուսանկարներից երևում է, որ Սալոմեն անչափ նման է իր մայրիկին:
StarNews-ը շնորհավորում է` մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն: