Ամերիկյան Միսուրի նահանգում վիճակախաղի մասնակիցը շահել է 3 մլն դոլարի ջեքփոթը այն տոմսով, որը գնել էր միայն այն պատճառով, որ մոռացել էր իր ճաշը, տեղեկացրել է UPI-ն։
Տղամարդը Միսուրիի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ կինը զանգահարել է իրեն եւ տեղեկացրել, որ նա տանն է մոռացել իր ճաշը, ուստի նա մտել է պարենային խանութ, որպեսզի ուտելու մի ինչ-որ բան գտնի։
Նրա խոսքով՝ իր ուշադրությունը գրավել է Millionaire Bucks սքրեթչ տոմսը՝ 30 դոլար արժեքով։
Տղամարդը սքանավորել է իր տոմսը եւ հայտնաբերել, որ դարձել է գլխավոր մրցանակի՝ 3 մլն դոլարի շահողը։
Հաղթողի խոսքով՝ առաջին բանը, ինչ նա արել է, կնոջը զանգահարելն էր։
«Ես սիրում եմ կատակել,- ասել է նա։- Ժամանակ պահանջվեց, որպեսզի կնոջս համոզեմ, որ նա հավատա ինձ»։