Նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 1-ը հանրային տրանսպորտից և մետրոյից, կարելի է օգտվել միայն այս երեք եղանակով

Սիրելի քաղաքացիներ
Նոյեմբերի մեկից մինչև հունվարի մեկը հանրային տրանսպորտից, այդ թվում մետրոյից, կարելի է օգտվել երեք եղանակով։

1.
Ունենալ պարտադիր 100 դրամ, միայն 100 դրամ,
չտալ վարորդին 200 եվ ավել դրամ եվ սպասել մանրի վերադարձին,
չտալ 2 հատ 50 դրամ
Վարորդը ձեզ անվտանգ, ապահով, ժամանակին տեղ հասցնելու համար է
Վարորդը ձեզ հետ առևտրի մեջ մտնելու և գումար մանրելու համար չէ
Վարորդը բարձր աշխատավարձ է ստանում:

 

2.Հեռախոսի մեջ ներբեռնել Telcell Wallet հավելվածը, գրանցվել, կցել ձեր բանկային քարտը , սեղմել տրանսպորտ պատուհանի վրա, որը բացում է
ա) տրոլեյբուս-50 դրամ
բ) ավտոբուս և մետրո- 100 դրամ
գ) օդանավակայանի ավտոբուս-300դրամ տարբերակները։
Սեղմել ձեր նախընտրած տարբերակը, նստել տրանսպորտ, հեռախոսի վրա առկա QR- ը մոտեցնել սարքին, լսել բարձր ազդանշանը, որը հաստատում է վճարը եվ հանգիստ երթևեկել։
Բարդ բան չկա, հեշտ է սովորել։

3.Մոտենալ ամեն քայլափոխին տեղադրված տերմինալներին, սեղմել տրանսպորտ պատուհանին, վճարել ըստ ձեր ուղևորության քանակի, յուրաքանչյուրը 100դրամ, ստանալ այդքան QR կոդով կտրոն(ներ) , նստել տրանսպորտ և կրկին անել վերը նկարագրված գործողությունը։
Եթե վերցրել եք կտրոն և չեք օգտվել տրանսպորտից, այն չնետեք, քանի որ մեկ ամսվա ընթացքում, ընդամենը մեկ ուղևորության համար, կարող եք օգտագործել։Բարդ բան չկա
Մինչեվ նոյեմբերի 30-ը ,ովքեր առաջին անգամ TELCELL Wallet հավելվածով մեկ տոմս կգնեն, ևս տասը կստանան նվերՆյութի աղբյուր
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am