Ինչու՞ է քաղաքական դեմքերից միայն Վարդան Ղուկասյանն ակտիվորեն բարձրացնում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարցը

Վահե Աղաջանյանը Գեոպոլիտիկա տելեգրամյան ալիքում գրում է․

Քաղաքական դեմքերից Վարդան Ղուկասյանն է, որ ակտիվորեն բարձրացնում է ՀՖՖ նախագահի հրաժարականի հարցը, բայց տեսեք, թե ամբողջ խնդիրը ինչումն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը թույլ տա, որ հանրային պահանջով մարդիկ հասնեն որևէ պաշտոնյայի հրաժարականի՝ լինի դա ֆուտբոլ, թե որևէ այլ ոլորտ, ապա նա շատ լավ հասկանում է, որ կբացի «պանդորայի արկղը», հետևաբար իմ համոզմունքն է, որ եթե Մելիքբեկյանը անգամ շատ ցանկանա հրաժարական տալ, ապա Նիկոլ Փաշինյանը, վախենալով իրադարձությունների հետագա ընթացքից, նրան կստիպի դա չանել, որովհետև կրկնում եմ՝ եթե նախադեպը ստեղծվեց, ժողովրդական խոսքով ասած՝ դեմը առնել չի լինելու էլ։

Իհարկե, այստեղ նաև ակնհայտ է, որ մյուս կողմը պետք է էլ ավելի մեծ հանրային պահանջ ձևավորի, որ հենց այդ նախադեպը ստեղծվի ու իրականանա այն, ինչից ամենաշատն է վախենում Փաշինյանը ու մենք ողջունում ենք այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք նպատակ ունեն հասնել ՀՖՖ նախագահի հրաժարականին։

Նաև տարօրինակ եմ համարում, որ շատ այլ քաղաքական դերակատարներ այս հարցում լռություն են պահպանում։ Արդյո՞ք նրանք ևս վախենում են այդ նախադեպը ստեղծվելու հեռանկարից…

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am