Life.panorama.am-ը գրում է. Քունը առողջության կարևոր գրավականներից մեկն է: Ցավոք, կյանքի այսօրվա ռիթմը հաճախ բերում է քնի խանգարման: Բայց պետք չէ անմիջապես դիմել քնաբերների օգնությանը: Երբեմն լիարժեք քուն կարող է ապահովել մի շարք «խորամանկություններին» հետևելը:
Եթե դուք քնում եք բաց դռնով սենյակում, ապա փակեք այն, որպեսզի հեռացնեք ցանկացած հնարավոր աղմուկ:
Մի զբաղվեք ֆիզիկական վարժություններով և մի խմեք շատ ջուր քնելուց անմիջապես առաջ:
Եթե ձեզ նյարդայնացնում է լույսը, քնելուց առաջ անջատեք բոլոր լույսերը:
Մի խաղացեք խաղեր iPod-ով, համակարգչով, iPad-ով կամ հեռախոսով: Դա խանգարում է ձեր նորմալ քնին:
Պառկեք քնելու հարմար հագուստով: Մի հագեք երկար գիշերանոց, եթե շոգ է: Ծածկվեք մեծ ծածկոցով, եթե ցուրտ է:
Համոզվեք, որ ձեր բարձը հարմար է ձեզ: Դա վերաբերում է ինչպես դրա խտությանը, այնպես էլ կտորին:
Հեռացրեք սենյակից ցանկացած բան, որը կարող է իր վրա գրավել ձեր ուշադրությունը, և ձեր քունը կդառնա առավել հանգիստ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում