Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 170, 175, 182 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 200, 210, 220 կգ․ հայ ծանրորդը երկամարտի 402 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։