Հոդացավերն ու կոճի ցավն հաճախակի պատահող տհաճ ցավեր են, իսկ մկանային կամ ջղերի ձգումը կարող է հանգեցնել նաև արյունատար անոթների և աճառային հյուսվածքների վնասմանը:
Այս ամենից խուսափելու համար healthylifeland.com-ը առաջարկում է բնական միջոցներ կիրառել, որն օգնում է ինչպես կանխել, այնպես էլ վերացնել հոդերի, կոճի ու մեջքի ցավը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 150 գրամ բնական դոնդողի փոշին մեկ բաժակ ջրի մեջ լցնել և թողնել, որ մնա գիշերը: Առավոտյան բաժակում դոնդողը հասունացած կլինի, որին պետք է ավելացնել մի փոքր մեղր, դարչին և ուտել դատարկ ստամոքսին: Դեղամիջոցը պետք է ընդունել մեկ ամիս շարունակ, ապա 6 ամիս դադար տալ, որից հետո կարելի է կրկնել:
Դոնդողը հյուսվածքներն ու հոդերը ամրացնող հիանալի միջոց է, սպիտակուցների, ամինաթթուների և կոլագենի մեծ աղբյուր: