Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կիսվել է իր վարպետի լուսանկարներով՝ պատմելով իր կարոտի`Վահե Շահվերդյանի մասին:
«2 տարի է` ՎԱՐՊԵՏՍ լուսահոգի է… Իմ կյանքի կարևոր մարդկանցից մեկը, իմ ՈւՍՈւՑԻՉԸ… ինքն իմ առաջ մղիչ ուժն է, ինձ պինդ պահողը, իմ հարազատ հոգին…. Կարոտել եմ շատ, անվերջ կարոտել եմ»:
Նշենք, որ ավելի վաղ Լիանան հետևյալն էր ասել.
«Ես կորցրել եմ իմ հոգևոր հորը, իմ հենասյանը, որի մոտ գիտեի, որ ցանկացած պահի կարող եմ գնալ ու հոգուս բալասանը գտնել։
Ես հիմա իր համար աղոթում եմ, շնորհակալ եմ իրեն, որքան էլ փորձեն վեհ թվալ, միևնույն է՝ Շահվերդյան Վահեի կողքին չեն կարող երևալ»