Բջջային նոր հավելվածի միջոցով շտապբուժօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։
Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,-նշել է նա

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am