Մասնագիտությամբ վարսավիր այս հայ տղան հայրենասիրական երգ է կատարել հենց վարսավիրանոցում։ Նրա կատարումը անտարբեր չի թողել վարսավիրանոցի հաճախորդին։ Գեղեցկության սրահ հաճախած վերջին այցելուն զարմացել է, երբ վարսահարդարներից մեկը սկսել է երգել հայտնի երգիչ Արաբոյի «Տուն իմ հայրենի» երգը։ Նա տղայի երգը տեսաձայնագրել է ու նրա թույլտվությամբ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամը 19:30: Ես գեղեցկության սրահի վերջին ու միակ այցելուն եմ, որովհետև աշխատանքային օրն արդեն ավարտվել է։ Նման անակնկալ չէի սպասում. վարսավիրներից մեկը` Ժորան, արդեն վերջացրել էր աշխատանքը եւ իր կոլեգաների համար երգում էր։ Ես չկարողացա չնկարել։
Հ.Գ.Ասեմ, որ նա շատ լավ վարսավիր է, սովորել է դուդուկ ու կլարնետ նվագել։ Երգել սովորել է ինքնուս։ Համ էլ ամուսնացած չի»,–գրել է Facebook-ի օգտատեր Աննա Գալստյանը։