Մի խումբ զինծառայողների ծնողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։ Ինչպես բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, 24News-ը ևս ուղիղ հեռարձակում էր ապահովում բողոքի ակցիայի վայրից։Այդ ընթացքում լրագրողներին է մոտենում ՊՆ գնդապետի համազգեստով մեկն ու պահանջում դադարեցնել ուղիղ հեռարձակումը։
Մեր օպերատորը, սակայն, պատասխանում է, որ պատրաստ է անջատել խմբագրության հետ կապվելուց հետո։ Այս պատասխանը չի բավարարում ՊՆ-ի չներկայացած գնդապետին, որը բռունցքներով հարձակվում է 24News-ի օպերատորի վրա։
24News-ը հրավիրում է պատկան մարմինների՝ հատկապես Պաշտպանության նախարարության ուշադրությունը այս փաստի վրա ու պահանջում, որպեսզի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված այս պահվածքը ստանա համարժեք գնահատական։