ՏԵՍԱՆՅՈՒԹ։Պայ թյուն հայաշատ Ռոստովի շաուրմայի կրպակում

470

Այսօր գիշերը երկու պայ թյուն է որոտացել ՌԴ–ի հայաշատ Դոնի Ռոստովի շուկայում։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյուններից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով ՝ կրպակներից մեկում, որտեղ պատրաստում են շաուրման, պայ թել են գազի բալոններ։

Արտակարգ պատահարի հետևանքով տուժել են 22-ից 29 տարեկան երեք տղամարդ։ Երեքն էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՌԴ ԱԻՆ աշխատակիցները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար, գործի է դրվել 9 միավոր տեխնիկա: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել մոտ երկու ժամ անց։ Հրդեհի հետևանքով վնասվել է 4 տաղավար։

Քննչական կոմիտեն միջադեպի փաստով քննություն է սկսել։