Թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի հաջորդ թիրախը կլինեն ռուսական «Պանցիրնե՞րը» Դոնբասում

153

Թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքերը մղձավանջ են դարձել Սիրիայում, Լիբիայում և վերջապես Ղարաբաղում ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Ենթադրվում է, որ հաջորդ հասցեն կլինի Ուկրաինայից կտրված Դոնբասի տարածքը:

Սիրիայում՝ Իդլիբում, Ասադի ռեժիմն ուներ ռուսական «զրահատեխնիկա»:

Նույն համակարգերը փորձում էին պաշտպանել պուտչիստ Հաֆթարին՝ Լիբիայում:

2020-ի փետրվարին Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողության արդյունքում այդ համակարգերը վերածվեցին մետաղական ջարդոնի:

Մայիսից Լիբիայում օրինական վարչակազմի կողմից գնված անօդաչու թռչող սարքերը հարվածում են Հաֆթարի մոտ եղած «Պանցիրին»: Իսկ սեպտեմբերի 27-ից ադրբեջանական բանակը «Bayraktar»-ով հարձակվեց Ղարաբաղում տեղակայված ու Ռուսաստանի կողմից Հայաստան տեղափոխված «Պանցիրի» վրա:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի և Թուրքիայի միջև լայն ռազմական համաձայնագիր է ստորագրվել: Ուկրաինան նաև Թուրքիայից գնեց հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Վերոհիշյալ համաձայնագրի կնքմամբ ավելի ու ավելի սկսեց բարձրաձայնվել այն հարցը, թե արդյոք Ուկրաինան պատրաստվում է իրականացնել Դոնբասին վերադարձնելու գործողությո՞ւն:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդ կոչվող արտաքին քաղաքական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կորտունովը մի քանի օր առաջ հոդված էր գրել 2021թ.-ին Ռուսաստանի համար ճգնաժամային գոտիների մասին և ցուցակի առաջին հորիզոնականում էր դրել Դոնբասը:

Ռուս փորձագետը շեշտել է, որ Ուկրաինան միջոցներ կձեռնարկի Դոնբասը վերադարձնելու համար, իսկ իր ձեռքում ամենամեծ հաղթաթուղթը թուրքական անօդաչու թռչող սարքերն են:

Ղարաբաղը 30 տարի օկուպացիայի տակ էր: Ադրբեջանը ազատագրեց Ղարաբաղը գործողության միջոցով, որի ընթացքում թուրքական անօդաչու ինքնաթիռները նկատելի հետք թողեցին:

Նույն իրավիճակը կարող է լինել Դոնբասի համար, որը գրավում են Ուկրաինայի արևմուտքում Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը, և բռնակցված Ղրիմի համար: Ենթադրվում է, որ ամենակարևոր գործոնը, որը խրախուսում է Ուկրաինային, թուրքական անօդաչու թռչող սարքեր գնելն է, իր գրավյալ հողերի ազատագրումը, Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում:

2014-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն՝ Արևմուտքի աջակցությամբ:

Ռուսաստանը պատասխանեց դրան՝ ներխուժելով Դոնբաս Ուկրաինայի արևմուտքում, Ղրիմ և շուտով բռնակցեց Ղրիմը:
Դոնբասում կա վարչակազմ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, բայց չունի միջազգային ճանաչում: 2014-ին Դոնբասում տեղի ունեցած մարտերի ընթացքում մենք առաջին անգամ լսեցինք ռուս վարձկան «Վագներների» մասին:

Գյուղատնտեսության և պաշտպանական արդյունաբերության տեսանկյունից Ուկրաինայի սիրտը համարվող տարածաշրջանը վեց տարի զբաղեցնում են Ռուսաստանի հետ կապված խմբերը:

Ռուս փորձագետ Կորտունովի նախազգուշացումից մեկ օր անց, թե Ուկրաինան կարող է ռազմական գործողություններ սկսել Դոնբասի դեմ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասաց. «Դոնբասում Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումը մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն է»:

Զելենսկու խոսքերից մեկ օր անց Կիև են այցելել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Չավուշօղլուն, Զելենսկու հետ հանդիպումից հետո, նշել է. «Մենք կողմ ենք Դոնբասի խնդրի կարգավորմանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հաշվի առնելով, որ ուկրաինական բանակը վերջին երկու ամիսների ընթացքում ինտենսիվորեն ուժեր է ուղարկում դեպի Դոնբասի շրջան, կարելի է ասել, որ իրավիճակն այս շրջանում զգալիորեն կսրվի առաջիկայում:

Ուկրաինան ցանկանում է դադարեցնել Ռուսաստանի կողմից աջակցվող Դոնբասի օկուպացիան, դա պարզ է:

Պարզ է նաև, որ Ռուսաստանը սկզբից մինչև վերջ հետևում է իր ծրագրին:

Ներկայիս պայմաններում, եթե ուկրաինական բանակը գործողություն ձեռնարկի Դոնբասի դեմ, դա կազատի տարածաշրջանը: Այժմ Դոնբասում չկա մի ուժ, որն ունակ լինի դիմակայել ուկրաինական բանակին: Ռուսների կողմից տեղակայված «Պանցիրներ» կան, բայց Ուկրաինան գրոհային անօդաչու սարքեր է ձեռք բերել հենց այդ «Պանցիրները» որսալու համար: Մինչ Ռուսաստանը նոր ռադիոլոկացիոն համակարգերով ուժեղացնում է «Պանցիրները», որոնք անարդյունավետ էին հարձակողական անօդաչու սարքերի առջև, Ուկրաինան ռազմական առումով գերազանցում է Դոնբասում գտնվող Ռուսաստանի աջակցությամբ գործող ուժերին:

Ի՞նչ է անում Մոսկվան ի պատասխան դրան:

Հայտնի է, որ Ռուսաստանը վաղուց Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհում Դոնբասի բնակիչներին: Ռուսաստանը Դոնբասին ռուսացնում է այնպես, ինչպես նախկինում գործում էր Օսիայում:

Դրա շնորհիվ Ռուսաստանը ձգտում է ապահովել, որ հնարավոր հանրաքվեի ժամանակ Դոնբասի բնակիչները ընտրություն կատարեն հօգուտ Ռուսաստանի:
Բացի այդ, Ռուսաստանը նպատակ ունի ձեռք բերել քարտեզ հնարավոր հակահարված իրականացնելու համար: Ինչպես ասում են նրանք՝ «մենք միջամտում ենք Դոնբասին՝ Ռուսաստանի բնակչությանը պաշտպանելու համար»:

Իհարկե, այս իրավիճակը հնարավոր է ոչ միայն Դոնբասի համար:

Բայց հավանականությունը շատ ավելի փոքր է, որ Ուկրաինան կվերադարձնի Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը:

Ռուսաստանը չի ցանկանա զիջել Դոնբասը: Բայց Ռուսաստանը կարող է, թեկուզ դժկամությամբ, հրաժարվել Դոնբասից՝ Ղրիմի կարգավիճակը օրինականացնելու համար:

Ինչպիսին էլ որ լինի ռուսների ծրագիրը, ակնհայտ է, որ 2021 թվականը խոստանում է դինամիկ գործընթացներ Սևծովյան առանցքի երկայնքով: