նմանատիպ) թեմայով բացարձակ լուռ են ՀՀ «դուխով» իշխանությունները։ Իսկ Ադրբեջանը վստահաբար 1991թ.-ից հետո ունի հրատարակած հարյուրավոր քարտեզներ (դրանք նաև ներկայացված են միջազգային կազմակերպություններում), որոնցում Սյունիքի մարզի մի շարք հատվածներ Ադրբեջանի շրջանների մեջ են մտցված։ Ամենայն հավանականությամբ հենց այս քարտեզներն են հիմք ծառայում սահմանազատման համար։ Ցավոք, դատելով ստեղծված իրավիճակից, դրանց համաձայնել է ՀՀ վարչապետը։
– Գրեթե ցանկացած հմուտ դիվանագետ (որպիսիք կան մեր երկրում և սփյուռքում) նոյեմբերի 9-ից հետո ունակ կլիներ բանակցել և Շուռնուխի և նմանատիպ բնակելի տարածքների հարցը լուծեր ի օգուտ սյունեցիների։
Միակ ուժը, որ դա չի կարող անել, պատերազմում պարտված ուժն է։ Սա պարզ օրինաչափություն է, կարելի է ասել ֆիզիկայի օրենք։ Բայց ցավոք, ՀՀ ներկա իշխանությունների համար մի գյուղ էս կողմ, մի գյուղ էն կողմ պարզապես «ցավոտ իրավիճակ» է, ուստի իրենք չեն զգում հրաժարական տալու անհրաժեշտություն և, փաստացի, հանձնում են Սյունիքի որոշ հատվածներ ևս։
-Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սահմանազատման նոր պահանջներ Ադրբեջանը ներկայացնելու է նաև Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի մասով։ Ու դա կանգնեցնելու միակ ձևը պարտված առաջնորդի հեռանալն է։
Հետևաբար որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով։ Մնում է հուսալ, որ դրանք այն քարտեզները չեն, որտեղ Սևանը, Սյունիքն ու Վայոց Ձորը ամբողջապես Ադրբեջանի Հանրապետության մասերն են»,-գրել է նա։