ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ադրբեջանցիներին ստիպել են տեսախցիկի առջեւ ներողություն խնդրել՝ անմար կրակի մոտ գարեջրի եւ արևածաղկի սերմերի համար

636

Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում ստիպել են ներողություն խնդրել երկու ադրբեջանցիների, որոնք գարեջուր են խմել եւ արևածաղկի սերմերի կեղևներով աղտոտոլ անմար կրակի տարածքը։ Այս մասին գրում է «Вольск.ру» պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, դրա մասին պատմել է Ռուսաստանի ՆԳՆ-ին կից «Վոլսկի» հասարակական խորհրդի անդամ Էլչին Ալլազովը: «Անցկացվել է կոշտ զրույց: Մենք բացատրել ենք, որ այդպես չի կարելի անել: Դա շատ ստոր արարք է», — հայտնել է նա։

Միջադեպի երկու մասնակիցներին հավաքել են տեսախցիկի առջեւ ներողություն խնդրելու համար։ Բացի այդ, նրանց տուգանել են։

Տեղի բնակչուհի Տատյանա Զիմինան հայտնել է, որ փորձել է վռնդել կարգազանցներին, սակայն նրանք անտեսել են իրեն եւ սպառնացել «ոմն ամենակարող քեռիով»: Իրենց ներողության մեջ ադրբեջանցիները չեն հստակեցրել, թե ում մասին է խոսքը, այդ մասին չի խոսել նաև Ալլազովը։