Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում ամերիկացի երիտասարդը մնացել է հեշտոց պատկերող քանդակի մեջ. հաղորդում է The Telegraph լրատվականը:
Փոխանակման ծրագրով Գերմանիայում սովորող ուսանողը մտել է քանդակի մեջ, որը գտնվում է Տյուբինգենի համալսարանի Մանրէաբանության և վիրուսաբանության ֆակուլտետի շենքի մոտ, իսկ դուրս գալն այնտեղից նրա մոտ այդպես էլ չի ստացվել:
Երիտասարդին հսկայական հեշտոցից հանելու աշխատանքներում փրկարարական ծառայության 22 աշխատակից է մասնակցել: Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է դուրս քաշել հետաքրքրասեր ուսանողին՝ առանց թանկարժեք քանդակը վնասելու:
Շարունակությունը այստեղ