Սանկտ Պետերբուրգում ամանորյա գիշերը անչափահասը ծեծի է ենթարկել Ձյունանուշին, թալանել եւ գնդակահարել է Ձմեռ պապին(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

294

Սանկտ Պետերբուրգում ամանորյա գիշերը 16-ամյա անչափահասը ծեծի է ենթարկել Ձյունանուշին, թալանել եւ գնդակահարել է Ձմեռ պապին։

ՆԳՆ տվյալներով՝ «Սպասսկայա» մետրոյի կայարանում անչափահասը գնդկահարել եւ թալանել է տոներին Ձմեռ պապ աշխատող տղամարդուն:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել ռեփ-բաթլի ժամանակ: Ռեփ կարդացող երիտասարդներին միացել են այլ քաղաքացիներ: Ինչ-որ պահի ուրախությունը վերածվել է վեճի: Վեճի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել, անչափահասը կրակ է բացել աէրոզոլ հրացանից: Այդ ժամանակ նրա ընկերը շշով սպառնացել է «հեքիաթային կերպարներին»:

Օգնության հասած Ձյունանուշը դեմքին հարված է ստացել: Տուժածի ծնոտը կոտրվել է: