Ադրբեջանը որոշեց՝ չէղարկել ԳԵՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՒ վերադարձը։ Ինչն է պատճառը, որ Բաքուն փոշմանեց..

Հայ 32 գերիներն արդեն հայրենիքում են։ Նրանց հիմնական մասը՝ 26 հոգին Շիրակի մարզից են։ Հուսանք, մեր զինվորները հայրենիք վերադառնալուց հետո կկարողանան կարճ ժամանակ անց նորմալ կյանքի վերադառնալ

Ադրբեջանական լրատվամիջոցներով ու տելեգրամ ալիքներով շրջանառվող ցանկում ի սկզբանե նշվում էր նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունը, ում Բաքվի դատարանը 20 տարի ազատազրկման է դատապարտել, սակայն վերջինս վերադարձողների մեջ չկար։

«Հրապարակը» փորձեց Վիգենի կնոջից՝ Լինդա Էուլջեքյանից ճշտել, թե տեղեկություն ունե՞ն` ինչո՞վ է պայմանավորված Վիգենի բացակայությունը, սակայն պարզվեց, որ տեղեկանալով, որ Վիգենը վերադարձող գերիների ցուցակում չկա՝ Լինդայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Վիգենի դուստրը՝ Քրիստինե Էուլջեքյանը մեզ տեղեկացրեց, որ Կարմիր Խաչը փորձել է Ադրբեջանից տեղեկանալ, թե ինչու են չեղարկել Վիգեն Էլուջեքյանի վերադարձը, սակայն ադրբեջանական կողմը որևէ բացատրություն չի տվել։

«Երկու-երեք օր առաջ մեզ վստահեցրին, որ հայրս էլ է լինելու վերադարձողների մեջ, սակայն վերջին պահին չեղարկել են, անունը հանել են ցուցակից»,-ասաց Քրիստինան։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել են Շուշիում, երբ պատերազմի ավարտից հետո վերջինս գնացել էր անձնական իրերը վերցնելու։ Նրան Բաքվի դատարանում ներկայացրել էին որպես վարձկան ահաբեկիչ ու դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog