Սшրսափելի և ողբերգական դեպք Երևանում։ Ինչ է հщյտնի щյս պшհին․․

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի..

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ..

Ոստիկանններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն դատաբժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ պարզվելու է մահացածի ինքնությունը..

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog