«Փակե՛ք ձեր լափառոշ բերանը, այ փսլնքոտներ։ Հիմա կասեմ այն, ինչ պետք է վաղուց ասեի․․»

Մինչ գլխավորին և գրառմանն ացնելը նախ՝ կարճ հիշենք թե ինչ էր եղել։ «Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը, ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները, բան․․․»,- հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր Բարսեղյանը․․

Նրա՝  այսպես կոչված, ինքնամեծարանքի այս խոսքերը փոթորկել են ֆեյսբուքցիներից շատերին՝ ստիպելով ցույց տալ Բարսեղյանին իր իսկական տեղը: Բայց ինչ է եղել իրականում, և ինչու էր հարձակում սկսել նրա դեմ․․

Եթե որևէ մեկը կարծում է թե ինքնագովազդի, կամ մեծարանքի կարիք ապա, ապա դա իր գործն է։ Եթե ոմանք այդ խոսքերը, որ մասամբ կտրված էր կոնտեքստից, շատ են զայրացել, զարմացել ու ցնցվել, դա էլի իր գործն է։ ԲԱՅՑ․․

Հարգելի տիկնայք և պարոնայք, դուք կարող եք ձեր կարծիքը, ենթադրությունները ունենալ, բայց այն հրապարակային կերպով հնչեցնելը ճիշտ չէ։ Դուք համեմատեք ձեր կեղտոտ խոսքերը, վիրավորանքները՝ ասվածի հետ։ Փակեք ձեր լափառոշ բերանը, այ փսլնքոտներ։ Հիմա կասեմ այն ինչ պետք է վաղուց ասեի․․․

Մարդկանց որակումներ տալը, վիրավորելը, դա չի խոսում ձեր բարեկրթության մասին։ Լավ, միթե՞ պարզ չէր թե ինչ էր ուզում Ավետը ասել դրանով։ Թե գաղտնիք է, որ մենք սովոր ենք մարդուն հետմահու գնահատել։ Ավետը, բնականաբար, այդ օրինակը չէր կարող միայն ուրիշի վրա բերել՝ իրեն չանդրադառնալով, հետևաբար, որքան ուզում եք չարախոսեք, դա ձեր խնդիրն է, բայց վիրավորանքներ հասցնել մարդուն, այդ արդեն ճիշտ չէ։ Ավետին անձամբ չեմ ճանաչում, սակայն,  արդեն քանի օր է՝ երկրի խնդիրները, ձեր հոգսերը թողած, Ավետ եք քննարկում՝ գամելով նրան խաչին։ Գրել է Լիլիթ Հակոբյանը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog