«Խոսքեր չեմ գտնվում՝՝ մեկնաբանելու այդ խայտառակությունը, բայց մի բան եմ խնդրում հայ ազգից»․ Բեզրուկով

Երեկ գիշերը Երևանում խայտառակ դեպք էր տեղի ունեցել։ «Ոչ ադեկվատ վիճակում գտնվող (հավանաբար, թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով, հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել՝ ինչպես Սիդորովի այծին (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել, ասելով՝ Ռամզան Կադիրովի գերեզմանին են դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին..

Նշանավոր ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը անդրադարձել է այս թեմային՝ իր էջում գրելով հետևյալը՝

Ես խորապես վրդովված եմ այդ արարածների պահվածքից։ Նրանք՝ մարդ կոչվելու անգամ իրավունք չունեն։ Այն, որ դրանք կստանան իրենց արժանի պատիժը, դրանում կասկած չունեմ, բայց մի բան եմ խնդրում իմ բարեկամ հայ ազգից։ Սիրելիներ, դուք գիտեք, թե ես որքան ջերմ եմ վերաբերվում ձեզ։ Չեմ ուզում, որ այդ արարածների լկտի պահվածքի հետևանքով, մեր զբոսաշրջիկներն իրենց ճնշված զգան։ Խնդրում եմ, որ այս դեպքին ընդունել, որպես մասնավորի։ Նրանց փոխարեն, ես հայցում եմ հարազատ հայ ժողովրդի ներողամտությունը․․

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog