Զեյնшբ Խшնրալпվան պшտմել է, թե ինչպես են իրեն шրգելել՝ երկրшշшրժի օրերին, մեկնել Հщյաստшն՝

Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ.. Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր..
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան..

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ։ Ադրբեջանը, բնականաբար, իրեն դրսևորեց շատ ստոր կերպով․․ Զեյնաբ Խանլարովան, որ վերջին ծրջանում լուրջ ընդհանրություններ ունի երկրի իշխանությունների հետ, անկեղծացել է ու պատմել թե ինչպես իրեն արգելեցին մեկնել Հայաստան։ Նա մասնավորապես ասել է․․

Տեղենալով այդ սոսկալի դեպքերի մասին, ես ցանկություն հայտնեցի շտապ մեկնել Հայաստան, քանի որ հայերը ինձ միշտ էլ լավ ու բարեկամաբար են վերաբերվել։ Վերջին ժամերին, երբ արդեն պատրաստվում էի մեկնել, ինձ մոտ եկան Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, և ասացին, որ լավ կլինի մոռանամ այդ մասին, հակառակ դեպքում իմ մուտքը նորից Ադրբեջան, չի ողջունվի։ Ես, բնականաբար իմ անհամաձայնությունն ու զարմանքը հայտնեցի, բայց իմ ծանոթ աշխատակիցներից մեկը՝ գաղտնի կերպով, ինձ փոխանցեց, որ..

Իրավիճակը լուրջ է ու Ադրբեջանի  իշխանությունները խիստ են այդ հարցում․ Ոչ մի օգնություն Հայաստանին։ Նրանք ուզում են, որ այդ երկիրը ջլատվի։ Ցավով եմ սա ասում, բայց այո, եղել է այդպիսի որոշում․․

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog