Երեխшյի սիրտը վшխից ճшքել է. Նոր մանրամասներ շների հшրձшկման դեպքի վերաբերյալ

Երեխшյի սիրտը վшխից ճшքել է. Նոր մանրամասներ շների հшրձшկման դեպքի վերաբերյալ

Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացած երեխան 7-ամյա Ալիկն է։

Դպրոցի փոխտնօրեն Վալյա Ավետիսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց, որ դեպքը առավոտյան է տեղի ունեցել՝ դպրոց գնալու ճանապարհին։ «Երևի 8.40-ի սահմաններում իմացանք դեպքի մասին։

Դպրոցի ճանապարհին՝ ակումբի մոտ, շները հավաքված են եղել, թափառող շներ են այնտեղ պտտվում, որտեղ չկան դրանք։ Առավոտ շուտ տղան իր ընկերների հետ՝ 3-ով, դպրոց գնալիս են եղել, երբ շները հարձակվել են։ Երեխաները վազել են։ Ալիկը վազելիս ընկել է, սկզբում կարծում էինք, որ գլուխն է քարին կպել, բայց, փաստորեն, սիրտն է ճաքել վախից»։

Ավետիսյանը նաև նշեց, որ երեխայի մայրը նույն դպրոցում է աշխատում։ «Իմ աշակերտուհին է եղել, հիմա դպրոցի գործավարուհին է։ Բոլորս շատ ճնշված ենք, ուղղակի խոսելն անհնար է»։ Արարատ ԲԿ-ից «Փաստինֆոյին» հայտնել են, որ երեխան մահացած է տեղափոխվել իրենց մոտ։ «Երեխայի մահվան հստակ պատճառը միայն վաղը հնարավոր կլինի ասել, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն»,-ասել են ԲԿ-ից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog