ՔԻՉ ԱՌԱՋ. Ալիևը hրшտшպ հшյտшրшրություն է տшրшծել

ՔԻՉ ԱՌԱՋ. Ալիևը hրшտшպ հшյտшրшրություն է տшրшծել

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքների ընդունմանը…

«Նրանք դա կարող են հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, հակաահաբեկչական գործողության անհրաժեշտություն չէր լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևը նաև բացատրել է, թե ինչու չի գնացել Գրանադայի հանդիպմանը.

«Ֆրանսիայի նախագահն իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում տարօրինակ և անընդունելի բառեր ու արտահայտություններ է օգտագործել Ադրբեջանի հասցեին և դրանով իսկ հեռանալ գործընթացից։ Որովհետև միանգամայն պարզ էր, որ եթե կորցնես չեզոքությունդ, այլևս չես կարողանա միջնորդել, բաց կթողնես այս շանսը։ Հետեւաբար, դուք պետք է չեզոք դիրք գրավեք: Դրա համար տարբեր պատճառներ կային։ Այս դեպքում միջնորդ դառնալու շանսը բաց է թողնվել։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ այլևս կոռեկտ և տեղին չենք համարում Ֆրանսիայի որևէ ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հենց այս պատճառով էլ ես չգնացի Գրանադա»,- ասել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog