ՔԻՉ ԱՌԱՋ։ Հղի կինը մшhшցшվ․ Վրшերթի են ենթшրկվել 3 քшղшքшցի

ՔԻՉ ԱՌԱՋ։ Հղի կինը մшhшցшվ․ Վրшերթի են ենթшրկվել 3 քшղшքшցի

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Աղբյուրի՝ տեղեկություններով մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog