Բոլոր նրանց, ովքեր Նարեկի ծնողներին մեղադրեցին՝ իբրև թե գործ չտալու մեջ։ Լսեք ուշադիր՝ ինչ կասեմ

15 տարեկան երեխայի հետ տեղի ունեցածը մեծ աղմուկ առաջացրեց, ինչև և բնական է։ Խոսակցություններ գնացին այն մասին թե ինչպես են իրենց դրսևորել մահացած տղայի ծնողները։ Շատերը նրանց մեղադրեցին այն բանում, որ վերջիններս հիվանդանոցում չէին ասել դեպքի իրական պատճառը՝ նշելով, որ երեխան հեծանիվից է ընկել․․

Հանրության մի զգալի հատված, առանց մանրամասններին ծանոթ լինելու, միանգամից շտապեցին մեղադրել տղայի ծնողներին, թե ինչու նրանք հենց տեղում չեն պատմել իրականությունը, թե ինչու ոստիկանություն չեն դիմել։ Տպավորություն էր ստեղծվում, որ եթե ոստիկանություն դիմեին, ապա երեխայի կյանքը հնարավոր կլիներ փրկել․․

Մի կողմ թողնելով մեղավորներին․ դպրոցին, մասնակիցներին, հիվանդանոցին, միանգամից հարձակվեցին տղայի ծնողների վրա՝ ամենատարբեր որակումներ տալով նրանց։ Դեպքը եղել է դպրոցական ընկերերի միջև, երեխան հիվանդանոց է գնացել, հիվանդանոցը պարտավոր էր ոստիկանություն կանչել, ինչը և արել է, ինչը, սակայն ոչինչ չի փոխել։ Գործ տալ-չտալու դիլեման գերիշխոխ դարձավ։ Օրական, թերևս, հարյուրավոր դեպքեր են լինում, երբ հատկապես անչափահասները վիճաբանում են ու երբեմն էլ այն վերածվում է ծեծկռտուքի։ Եթե համարում եք, որ յուրաքանչյուր անգամ հարկավոր է դիմել ոստիկանությանը, հատկապես, երբ մենք ունենք աշխարհի ամենաարդար ու պրոֆեսիոնալ իրավապահ մարմինները, ապա դա այլ հարց է։ Սակայն կոնկրետ այս դեպքով, դադարեք չարախոսել ու մեղադրել ծնողներին։ Եղել է դեպք, ընկերների միջև, երեխան խնդրել է, որպեսզի ոստիկանություն չդիմեն, քանի որ այդ պահին վիճակը ծանր չի եղել։ Ցավոք, եղավ այն, ինչ եղավ, ու եթե նույնիսկ ձեզ իրավունք եք վերապահում մեղադրելու ծնողներին, ապա բարի եղեք գոնե սպասել միքանի օր․․Գրել է Լիլիթ Գևորգյանը․․

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog