Քանի բալ ուժգնություն զգացինք Երևանում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ
Սույն թվականի նոյեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ…
Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ…