74 տարեկանում՝ կյանքից հեռացել է Ալեքսանդր Բույնովը․ Ինչ է հայտնի նրա մшhվшն մասին

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բույնովը ծնվել է 1950 թվականի մարտի 24-ին։ Հայրը՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բույնովը , այդ տարիներին Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի միակ դարբնոցի սեփականատեր, «կուլակաթափ եղած» դարբին Ալեքսանդր Բույնովի ընտանիքից էր, եղել է օդաչու և սպորտի մի քանի բնագավառների վարպետ․․

1973 թվականից մինչև 1989 թվականի մայիսը եղել է «Весёлые ребята» համույթի ստեղնահար։ Համույթի կազմում 16 տարվա աշխատանքի ընթացքում ձեռք է բերել համամիութենական ճանաչում, ձայնագրել բազմաթիվ հանրահայտ երգեր, մասնակցել է «Երևան-81» փոփ-երաժշտության փառատոնին, «Братиславская лира» (1985) միջազգային մրցույթին (Գրան-պրի)․․ Ցավոք, քիչ առաջ վատ տեղեկություն հայտնվեց համացանցում, ըստ որի․․

Բույնովը 74 տարեկան հասակում հրաժեշտ է տվել երկրային կյանքին։ Նրան՝ այսօր առավոտյան, շտապ կերպով տեղափոխել են հիվանդանոց․ կատարվել է հետազոտություն, ու որոշում կայացվել, որ պետք է անհապաղ վիրահատում կատարվի, սակայն, րոպեներ հետո պարզվել է, որ իրավիճակը ծայրաստիճան լուրջ է․․ Թե ինչն է եղել Բույնովի մահվան պատճառը, հայտնի կլինի քիչ ուշ, ինչի մասին անպայման կտեղեկացնենք ձեզ։ Նշենք նաև, որ Բույնովը շատ ջերմ վերաբերմունք ուներ Հայաստանի ու հայ ազգի հանդեպ․․

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog