Ա՜խ, Գևпր ջшն։ Էսքшն ջшհել, էսքшն սիրուն։ Ոնց դшժшն մшհը, Քեզ խլեց մեզնից, Գև ջшն

Ախպերս բոլորին դու էիր օգնում․ Ով ինչի կարիք ուներ, միագամից քեզ էր դիմում՝ լավ իմանալով, որ չես մերժի ու կլուծես ցանկացած հարց․․

Ու, իսկապես, չկար մի էնպիսի խնդիր, ինչքան էլ, որ բարդ ու դժվար լիներ, որ չկարողանայիր լուծումը գտնել, բայց դժբախտաբար տեղի ունեցավ մի բան, որտեղ դու մնացիր միայնակ ու ոչ ոք չկարողացավ քեզ օգնել․․ Էնքան տարվեցիր ուրիշների հոգսերով, որ մոռացար քո սեփական առողջական խնդիրների մասին։ Բոլորին դու էիր ասում, որ առողջության հետ կապված ոչ մի հարց ականջի հետև պետք չի գցել, բայց, ցավոք, ինքդ չհետևեցիր քո իսկ խորհրդին․․

Երբ դիմեցիր բժիշկներին, այլևս ուշ էր, և օրերը հաշված էի, բայց դու մեկ է, էլի չէիր սրտնեղում ու շարունակում էիր ապրել կյանքիդ ամեն մի րոպեն։ Ասում էիր, որ Քեզ բաժին ա հասել աշխարհի ամենալավ բժշկական կոլեկտիվը, որ նրանք շատ հոգատար են Քո հանդեպ, բայց կան բաներ, որոնք դուրս են մարդու կարողություններից․․ Էսօր արդեն Դու ֆիզիկապես մեզ հետ չես, վերևում ես, ու գիտեմ, որ էնտեղից մեզ նայում ու հետևում ես, որ ճիշտ ապրենք, ճիշտ կառուցենք մեր կյանքը․․ Ասում էիր, որ թող սա դաս լինի մեզ համար․․

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog