Ջրհեղեղ Թուրքիայում․ գետեր են վարարել․ Իշխանությունը տագնապ է հայտարարել․․Կա 540 զոհ

CNN Turk-ը հայտնում է․ Թուրքիայի մի շարք քաղաքներում աղետալի վիճակ է։ Երկրում հայտարարվել է համար մեկ տագնապ․ Կառավարությունը հայտարարել է, որ գործի է դնելու իր բոլոր լծակները․․

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի գրեթե ամբողջ հարավ-արևելքում մինչև դեկտեմբերի 20-ը հայտարարվել է սպառնալիքի նարնջագույն մակարդակ: Թուրքիայում ավելացել է ջրհեղեղի զոհերի թիվը՝ հասնելով 540-ի

Անթալիա առողջարանային քաղաքը հեղեղել են տեղատարափ անձրևները։ Ջուրը քշում է մեքենաները, էլեկտրաէներգիան մասամբ անջատվել է, դպրոցները փակ են․․

«Այսօր հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են տեղի ունեցել Արտվին նահանգի Արղավի շրջանում։ Արղավի գետը դուրս է եկել ափերից, շրջանային կենտրոնն ու գյուղական ճանապարհները հեղեղվել են։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Ռիզե նահանգի Ֆինդըքլի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ…

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog