Пր քшղшքներն են ամենից էժшնը` Ամшնորի և Uուրբ Ծննդյшն տпներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին որ քաղաքներն են ամենից էժանը

Газета.ru-ն գրում է․

Ռուսաստանում Մոսկվայից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին՝ հունվարի 1-8-ը, մեկնելու համար ամենից մատչելի քաղաքը համարվում է Նիժնի Նովգորոդը․․․

Համաձայն իրականացված ուսումնասիրության, մեկ չափահաս մարդու համար մեկնումի եւ վերադարձի ավիատոմսի արժեքը սկսվում է 4800 ռուբլուց։ Բյուջետային ուղղությունների մեջ են մտնում նաեւ Մոսկվա-Պսկով եւ Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ուղղությունները, որտեղ թռիչքների ավիատոմսերը սկսվում են համապատասխանաբար՝ 7 հազար եւ 9800 ռուբլուց․․․

Ռուսաստանից դուրս ամենից մատչելի թռիչքները՝ Մոսկվա-Մինսկն է, որի ավիատոմսի արժեքը սկսվում է 14 300 ռուբլուց, Մոսկվայից Ակտաու թռիչքը, որի ավիատոմսի արժեքը սկսվում է սկսած 24 200 ռուբլուց եւ Մոսկվայից Ֆերգանա թռիչքը, որի արժեքը սկսվում է 26 հազար ռուբլուց․․․

Ավելի հեռու ուղղությամբ՝ մատչելի ուղղություններ են՝ դեպի Թեհրան թռիչքը, որի ավիատոմսի արժեքը սկսվում է 28 200 ռուբլուց, դեպի Ստամբուլ ուղղությունը, որի ավիատոմսի արժեքը սկսվում է 41 600 ռուբլուց եւ Կահիրեն, դեպի ուր ավիատոմսի արժեքը սկսվում է 53 700 ռուբլուց․․․

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog