ԱՐՏԱԿԱՐԳ վիճակ՝ Երևանում. «կասկածելի» ջուրը ողողել է մի քանի կմ ճանապարհ

ԱՐՏԱԿԱՐԳ վիճակ՝ Երևանում. «կասկածելի» ջուրը ողողել է մի քանի կմ ճանապարհ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող ջրամբարի տարածքից առկա է ջրի առատ հոսք:

Օպերատիվորեն ժամանել է Երևան թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ջրալցվում է ջրամբարի հարակից տարածքը, և ջուրն անխնա հոսում է դեպի ճանապարհ:

Հրշեջ փրկարարները մոտ 3 ժամ տեղազննում կատարեցին, սակայն այդ ամենի արդյունքում ջրի հոսքի աղբյուրը չհայտնաբերվեց:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog