Դшժшն դեպք Երևшնում։ Գшզի խողովшկից կшխվшծ, հшյտնшբերվել է տղшմшրդու դի. Ինչ է կատարվել

shamshyan.com-ը գրում է․Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված․․․

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:

Փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել: Դեպքի վայրում մահացածի հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր, փրկարարներն ու ոստիկանները նրանց օգնություն են ցուցաբերել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog