Հայազգի տղամարդը՝ 50-ից ավել երեխաներ է փրկել, այրվող«Կրոկուսից»․ Տեսեք՝ ինչպես

9 ամսական երեխան ձեռքին տղամարդն օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի, գրել է «Mash» Թելեգրամ-ալիքը..

Նրա տեղեկացմամբ՝ ահաբեկչության սկսվելու պահին նա ընտանիքի հետ միասին պարահրապարակում էր, պարահանդեսային պարերի մցույթում։ Այժմ այդ հատվածից ոչինչ չի մնացել..

«Սուրենը պատմում է. երբ սկսվեց հրաձգությունը, նրանք ամենաբարձր հարկում էին, 15-րդ սրահում։ Սրահը լցվեց ծխով, խուճապ սկսվեց։ Փրկվել հաջողվեց միայն կես ժամ հետո։ Սուրենը վերցրեց ընտանիքին, հավաքեց 5 այլ երեխաների եւ գնաց ելքը որոնելու. բացեցինք հարկի գլխավոր դռներից մեկը, իսկ այնտեղ ամեն ինչ ծխի մեջ էր։ Ստիպված վար իջանք․․

Ելքն այնտեղ փակ էր երկաթե պատնեշով։ Այն բացելու ու դուրս գալու համար Սուրենն իր 9 ամսական փոքրիկին տվեց լրիվ անծանոթ մարդկանց, իսկ հետո, սովորական անցորդների հետ, բացեց պատնեշը։ Նրա ընտանիքը եւ բոլորը, ովքեր փրկվել էին, վերջիններից էին, որոնց հաջողվեց դուրս գալ մետրո»,- գրել է «Mash»-ը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog