ՈՒՇԱԴԻՐ։ Կեղծ լուր է տարածում՝ Պեգովի ալիքի կողմից, որ հայերն են եղել ահшբեկիչները

Ռուսաստանցի բլոգեր Սեմյոն Պեգովը, ով հայտնի է իր ստահոդ լուրերով ու ապատեղեկատվություն տարածելով, հիմա էլ հատուկ պատվեր է ստացել։ Վարկաբեկել հայերին..

Վերջինս տելեգրամյան իր ալիքում, ստահոդ ու կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, որ իբրև թե ահաբեկչություն անելու կասկածյալների մեջ են նաև ազգությամբ հայերը։ Սակայն նա այսքանով չի սահմանափակվել․․

Պեգովը լուր է տարածել նաև հայկական մասնակիցների մասին՝ շոշափելով նրանց անդամների անունը ահաբեկիչների շարքերում․․Շատ կարևոր է այն, որ Պեգովի տարածած նյութերն ու տեղեկությունները հորինված են ու չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն այդ մասին։ Ավելին, նույնիսկ ռուսական կայքերում է բացակայում նման տեղեկությունը։ Պեգովը հատուկ պատվեր է ստացել․․

Հաշվի առնելով թե ում է պատկանում այդ սրահը, դժվար չէ կռահել թե ով է կանգնած այս ամենի ետևում, և ով է պատվիրատուն։ Հարգելիներ, հորդորում ենք տարածել այս տեղեկությունը, որպեսզի Պեգովի հաղորդած ստահոդ լուրերի հետևանքով անտեղյակ մարդիկ չտվեն մանիպուլյացիաներին: Հավելենք, որ տեղեկություն կար թե այդ ալիքը կեղծ է ու կապ չունի Պեգովի հետ, բայց արդեն միքանի ժամ է՝ ոչ մի հերքում, կամ բացատրություն չի էղել վերջինիս կողմից, ընդորում, որ նրա ՎարԳոնզո անունը կրող տելեգրամ ալիքը այս պահին էլ ակտիվ է, ու կարող էին հերքում, պարզաբանում տային, սակայն, այդպես էլ ոչ մի խոսք չեղավ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog