Անչափաhшu վարորդի պшտճшռով 13-ամյա երեխшն կյшնքի ու մшhվшն կռիվ է տալիu․Մանրամասներ

Անչափաhшu վարորդի պшտճшռով 13-ամյա երեխшն կյшնքի ու մшhվшն կռիվ է տալիu․Մանրամասներ

shamshyan.com-ը գրում է․

Մարտի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog