Արտակարգ Lուր Uյունիքի մարզից

Արտակարգ Lուր Uյունիքի մարզից

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի ջոկատի հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ։ Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են մոխրացած 4 դի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog