ԲՈԹ․ Մեծ կորուստ․ Սիրելի պարոն Գրիգորյանը մшհացավ

ԲՈԹ․ Մեծ կորուստ․ Սիրելի պարոն Գրիգորյանը մահացավ․ ՖՈՏՈ

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց հարգված մարդ, մանկավարժ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը։

Նրա ինքնահատուկ պոեզիան կպահի նրա հիշատակն ու անունը բոլոր ժամանակներում։

ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին։

Ծնվել է 1935 թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Տեղ գյուղից Գորիսում բնակություն հաստատած Արշակ եւ Վարդանուշ Գրիգորյանների ընտանիքում (Գյարուն Արշակ Բաղունց նշանավոր տոհմից):

1943-1944 ուստարում ընդունվել է Գորիսի 7-ամյա դպրոցը: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի N 2, ապա՝ N 1 միջնակարգ դպրոցում: 1955-56 ուստարում ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը:

1957-1960 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1962 թ. վերադարձել է հայրենիք եւ աշխատանքի անցել Տաթեւհէկի շինարարությունում նախ որպես ձեւավորող նկարիչ, ապա շինմոնտաժային տեղամասում՝ մոնտաժող փականագործ Ակներ-Շինուհայր-Խազալկապ ջրատար գծի վրա: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության հեռակա բաժինը: 1966 թ. գործուղվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղ՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ` մինչեւ 1969 թ.:

Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-2005 թթ., աշխատել է Գորիսի N 3 միջնակարգ դպրոցում:

Գրել սկսել է մանկուց, ասել է թե՝ դպրոցական տարիներից:

Սուղ ժամանակը եւ գավառական կյանքը խլել են նրա մտքի շողարձակումները: Բայց եւ այնպես գտել է իրեն, ստեղծել իր գեղարվեստական աշխարհը՝ կայունացնելով ասելու ձեւի իր հաբեթականը, հարազատ մնալով չափածո խոսքի դասական ձեւերին:

«Դասական ձեւերով պիտի բերես քո նորույթը», — ասում էր հեղինակը:

Տպագրվել է հանրապետական «Գրական թերթում», «Զանգեզուրում», «Սյունիք» մարզային պարբերականում, «Սյունյաց աշխարհ», «Բանբեր Գորիսի», «Սյունյաց երկիր», «Գրական Սյունիք» եւ «Համայնք» պարբերականներում ու «Ստեղծագործում է Գորիսը» հավաքածուում, «Գորիսապատումի» առաջին հատորում:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog