Առուշ Առուշшնյшնին զրկեցին ավտոմեքենա վшրելու իրшվունքից․ Ինչ է կшտшրվել դեպքի վայրում․․

Առուշ Առուշшնյшնին զրկեցին ավտոմեքենա վшրելու իրшվունքից․ Ինչ է կшտшրվել դեպքի վայրում․․

Մարտի 13-ին պարեկները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

Պարեկները դուրս են եկել ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատել կասկածելի մեքենան, նրանք կագնեցրել են այն: Վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել:

Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Ավտոմեքենան պարեկները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: Մեքենայի վրա տեղադրված համարանիշը օրեր առաջ էր Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, գնել աճուրդով: Վերջինս նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog