Ով է «Մեգшմոլում» դшնшկшհшրվшծ տղшմшրդը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ով է «Մեգшմոլում» դшնшկшհшրվшծ տղшմшրդը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

hraparak.am-ը գրում է․

«Մեգամոլում» երեկ 16։ 30 ահազանգ էր ստացվել, որ մարդ է դանակահարվել։ Ոստիկանները Մեգամոլի ֆուդ կորտում էին հայտնաբերել դանակահարված տղամարդուն։ Տուժողը՝ կնոջ ու երեխայի հետ ֆուդ կորտում ճաշելուց է եղել, երբ մի տղամարդ մոտեցել է ու կտրող- ծակող գործիքով 3-4 հարված հասցնելով՝ արագ հեռացել է դեպքի վայրից։

«Հրապարակի» տեղեկություններով, դանակահարված տղամարդը Տորք Անգեղ մարզամշակութային դպրոցի նախկին տնօրեն Արթուր Մամոյանն է։ Կապ հաստատեցինք դպրոցի հետ, գործավարը՝ պատասխանելով մեր հարցին, հաստատեց այդ տեղեկությունը։

«Դանակահարվածը մեր դպրոցի հետ վաղուց կապ չունի։ Պրն Մամոյանը մեր դպրոցի տնօրենն է եղել մինչև 2019 թվականը, դրանից հետո դպրոցի հետ որևէ կապ չունի»,-ասաց նա։

Կապ հաստատեցինք նաեւ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, ով տեղեկացրեց, որ դանակահարվածի մասին որևէ անձնական տեղեկություն հայտնել չի կարող։

«Անձը կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով կրծքավանդակի, որովայնի շրջանում տեղափոխվել է բուժկենտրոն, ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Վիճակը ծանր  է այս պահին, նրա հետ քննչական գործողություններ այս պահին հնարավոր չի եղել իրականացնել՝ առողջական վիճակով պայմանավորված։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ»,-ասաց Աբրահամյանը։

Վարույթը նախաձեռնվել է նախնական ստացված տեղեկատվության հիման վրա՝ քրեական օրենսգրքի 166 հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով։ «Անհետաձգելի բոլոր միջոցառումները՝ օպերատիվ հետախուզական, քննչական և  վարույթային իրականացվում են՝ հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու համար։ Վերջինիս վերաբերյալ որոշակի տվյալներ կան»,-ասաց վերջինս։

Սակայն, թե ով է դանակահարողը՝ Աբրահամյանը տեղեկություն չուներ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog