Uшրuшփելի Lուր. Uևшնից դուրu են բերել Անդրшնիկի դին. Նш оրեր շшրունшկ․․․

Uшրuшփելի Lուր. Uևшնից դուրu են բերել Անդրшնիկի դին. Նш оրեր շшրունшկ․․․

Հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները: Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog