Ագնեuш Շшhնшզшրյшնը` Ռիչшրդ Մшդլենյшնից hղի լինելու մաuին

Ագնեսա Շահնազարյանը խոսել է Ռիչարդ Մադլենյանից հղի լինելու լուրերի մասին.

starnews.am-ը գրում է․

«Իմունիտետ» հաղորդաշարի հյուրն էր դարձել դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով ի թիվս մի քանի այլ թեմաների խոսել էր նաև անձնական կյանքի մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են իրեն միշտ սիրավեպեր վերագրում խաղընկերների հետ, դերասանուհին նշել էր.

«Գուցե դա խաղից է գալիս։ Երբ տարիներ առաջ Ռիչարդ Մադլենյանի հետ խաղում էինք մի ֆիլմում, որտեղ ես հղի պետք է խաղայի, դա մի կատաստրոֆա էր, որովհետև ես այդ փորը տանը պետք է հագնեի դուրս գայի, ինքը կորսետի նման էր։ Այնպես է լինում, որ մամաս մի անգամ գնում է պոլիկլինիկա, հերթ է լինում, նստած սերիալն է գնում մեր, ու կանանցից մեկն ասում է՝ գիտես չէ՞ Ագնեսան էլ Ռիչարդի հետ է ու հղի։

Մամաս ասում է չկա նման բան, այդ կինն էլ ասում է դա 100%-անոց ինֆորմացիա է։ Պարզվում է՝ ինձ ստուգող բժիշկն իրենց բարեկամն է։ Մեր ազգը սիրում է այդպես անուններ կապել։ Երեխայիս հայրիկին չգիտեին ով է, ես չեմ սիրում դրա մասին խոսել, դա խիստ անձնական է և որևէ մեկի քննարկելու թեման չի։ Ես իմ կյանքը միշտ այլ կերպ եմ պատկերացրել, բայց, ցավոք, հայտնվեցի ուրիշ իրականության մեջ»։

Որդու մասին խոսելիս էլ Ագնեսան ասել էր. «Ես նոր եմ սկսել Դանիելին ճանաչել, որովհետև Դանիելի խնամքով զբաղվում է մայրս՝ մորաքրոջս հետ միասին, աշխատանքի բերումով դրսում եմ լինում շատ։ Ես նրա հետ շփվում եմ հասուն մարդու պես, նրա կարծիքը հաշվի եմ առնում։ Այդ պակասը մենք չունենք, ինքը շատ-շատ է շփվում իր հայրիկի հետ»։

Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Ագնեսան, խոսելով մայրության, ամուսնալուծության և երեխայի հոր հետ հարաբերությունների մասին ասել էր. «Բոլորն են ասում, որ երեխա ունենալուց հետո կյանքդ փոխվում է, բայց մեծ տարիքում մայրանալը այլ է:

Շատ թեթև հղիություն եմ ունեցել, ասում էին, որ պետք է հսնգիստ նստեմ տեղս, ակտիվ չլինեմ, բայց ես շարունակում էի իմ ակտիվ առօրյան, գնում էի Վամաձոր ժողովների և այլն: 38 տարեկանում հղի էի, բայց ինձ զգում էի ինչպես 16 տարեկան աղջնակ:

Երբ նոր էր ծնվել, մտքումս ասեցի’էս ինչի ա էսքան գեշ, անցավ 1,2,3 վայրկյան, նայեցի ու հասկացա, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկն ա, իրա նմանը չկա, իրա նմանը չի կրկնվում:Այդ պահին գիտակցությունս կորցրի, ներարկեցին ինձ բժիշկներն ու երբ կարգավորվեց վիճակս, հասկացա,որ մի հրաշք տղա եմ ունեցել։

Ես և Դանիելի հայրը 16 տարեկան երեխաների նման սիրահարված էինք, սիրեցինք իրար և շնորհակալություն նրան, որ այսպիսի հրաշք բալիկ պարգևեց ինձ, այնպես չի, որ նպատակ էր դրվել բալիկ ունենալու, ինքնանպատակ չէր: Իսկական սեր էր, որի արդյունքում եղավ Դանիելը, չէինք մտածում, ստացվեց էնպես, որ եղավ և շատ լավ եղավ։

Որդիս շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, ասում է’բա ինձ երբ կբերես քույր , եղբայր, ես նրան ասում եմ, որ էդպես չի լինում, կամ իր հայրը պիտի այլ կնոջ հետ ամուսնանա կամ ես այլ տղամարդու, ու էդպես հերթականությամբ, ես շատ եմ ուզում, որ Դանիելի հայրը ընտանիք ունենա, երեխաներ, և Դանիելը շփվի իր քույր-եղբայրների հետ: Ես էլ դեմ չեմ, եթե հարմար թեկնածու լինի, թեպետ ես շատ ինքնուրույն եմ սովորել եմ այդ ինքնուրույնությանը։

Հանգիստ բաժանում չէր, եթե տեսնեիք ինչ հոգեվիճակների մեջ հայտնվեցի մեր բաժանման ժամանակ, ուղղակի բառերով նկարագրելու չի, մենք վերջնական հարաբերությունները խզեցինք, երբ Դանիելն արդեն կար,հիմա հեշտ եմ խոսում այս մասին, բայց երևի մեկ էլ Աստծուն է հայտնի’ինչերի միջով անցա»,- նշել էր Ագնեսան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog