Uшրuшփելի Դեպք․ Գшյшնեն մшhшցшվ տшտիկի և պшպիկի գերեզմшնին․ Ինչ է hայտնի

Uшրuшփելի Դեպք․ Գшյшնեն մшhшցшվ տшտիկի և պшպիկի գերեզմшնին․ Ինչ է hայտնի

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում…

Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մամիկոնյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աչտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Գայանե Պ.-ն է, ով այցելել է իր տատիկի ու պապիկի գերեզմանին, որտեղ էլ կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվել է:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog