Զինվпրը ընդшռաջ է եկել, Բայց․․․

Զինվпրը ընդшռաջ է եկել, Բայց․․․

Հունվարի 13-ին մարտական դիրքերից մշտական տեղակայման վայր գնալու ժամանակ եղանակային վատ պայմանների և ձնահյուսի հետևանքով զոհվել էր ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանը։

Հարց՝ պարոն Պապիկյան, ուզում եմ հանրությանը ներկայացնենք պարզաբանված հանգամանքները այդ դեպքի հետ կապված։

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ պատկերն ամբողջական կլինի ծառայողական պատշաճ քննության արդյունքում։

«Խնդիրը երկու կողմ ունի, մեկը բնական պայմաններն են, 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր կան»,-ասաց նա՝ նշելով, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են, բայց կան իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է։
Վերջինիս խոսքով՝ այստեղ առկա են նաև պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ։

«Անուններ, պաշտոններ չեմ հնչեցնի, բայց սա պատասխանատուներ չունենալ չի կարող»։

Պապիկյանը մանրամասնեց, որ մի խումբ հատուկ տեխնիկայով ընդառաջ են գնացել զինծառայողին, բայց եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ դիրքին մոտենան, զինծառայողը եկել է ընդառաջ, բայց ձնահոսքի պատճառով տեղի է ունեցել այն, ինչի հետևանքով զոհվել է զինծառայողը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog