ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԴԱԺԱՆ ԴԵՊՔԻՑ՝ «Ասել են` սարից իջի, որ գնաս տուն․․․

Ասել են` սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ». մանրամասներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները համագործակցելով ՀՀ ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ ՝ձնահյուսի տակից հայտնաբերել են հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին։

Բենիամինի հետ կապը ընդհատվել էր հունվարի 13-ին։

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանն, ինչպես հայտնել ենք, Արարատի մարզի Այնթափ համայնքից էր։

Վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեպքից ժամեր առաջ տղան խոսել է ընտանիքի հետ, որից հետո ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել Բենիամինի հետ։

«Բենիամինն արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են` սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում։ Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր։ Հենց այսօր արդեն պետք է զորացրվեր»,- ասել է Հովհաննիսյանը։

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog