Երեկ ողբերգшկшն մшհով կյանքից հեռացած Նարեկը՝ 44-оրյայի մասնակից էր, ուներ մեկ որդի

Երեկ ողբերգшկшն մшհով կյանքից հեռացած Նարեկը՝ 44-оրյայի մասնակից էր, ուներ մեկ որդի

Գեղարքունիքի մարզում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող 33-ամյա Նարեկ Գրիգորյանը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկ Գրիգորյանը երկար ժամանակ ծառայում էր Զինված ուժերում։

«Նարեկը կապիտան էր, ծառայել էր նաև Արցախում, ամբողջ պատերազմի ժամանակ Մարտակերտի դիրքերում է եղել, մասնակցել մարտական գործողություններին։ Հրաշքով էր փրկվել ու տուն եկել։

Նարեկը մեկ եղբայր ունի և մեկ քույր, ինքը երեխաներից մեծն էր։ Այս պահին նրա մարմինը Սևանից տեղափոխում են Շիրակի մարզ՝ դիահերձարան»,- ասաց գյուղապետը։

Նշենք, որ հունվարի 11-ին, ժամը 8։20-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին, ինչի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Գրիգորյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog